Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Թալիշ ժողովրդին և նրա առաջնորդին աջակցելու վերաբերյալ. Սասնա ծռերի հայտարարությունը

Սեպտեմբեր 15,2018 15:47

15 սեպտեմբերի 2018 թ. Երևան

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբն իր վրդովմունքն է հայտնում «Թալիշական ազգային շարժում» կազմակերպության նախագահ Ֆահրադդին Աբբոսզադեին (Աբբասով) Ռուսաստանի Դաշնությունում կալանավորելու և նրան Ադրբեջանին արտահանձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ:

Ափսոսում ենք, որ Ֆահրադդին Աբբոսզադեն կեցության վայր է ընտրել Ռուսաստանը, ինչի շնորհիվ Ռուսաստանին հնարավորություն է տվել իրեն գերեվարելու և թշնամուն հանձնելու համար:

Ռուս-թյուրքական գործակցության տարածքում ապրող ժողովուրդների համար վաղուց պետք է ակնհայտ լիներ, որ Ռուսաստանի տեսակետից նրանք մանրադրամ են, ուստի ի դեմս Ռուսաստանի արբիտր կամ, առավել ևս՝ հովանավոր փնտրելու բոլոր դեպքերն ունենալու են ողբերգական հետևանքներ:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ Հայաստանը՝ որպես այդ տարածքում գտնվող ամենամեծ ներուժով օժտված գործոն, պարտավոր է ստանձնել մյուս կեղեքված ժողովուրդների, այդ թվում և առաջին հերթին՝ ռուս-թուրք գործարքով ստեղծված Ադրբեջան անունով արհեստական պետության մեջ ապրողների, ազատագրական պայքարին ամեն կերպով աջակցողի առաքելությունը:

Տվյալ դեպքում՝ Հայաստանն առնվազն պարտավոր է հստակ վերաբերմունք արտահայտել Թալիշ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնորդին գերեվարելու և Ադրբեջանին հանձնելու երևույթի վերաբերյալ, ինչպես նաև իր ձեռքից եկածն անել նրան ադրբեջանական բանտից փրկելու ուղղությամբ:

Հայաստանը պետք է շտապի և մեծ ջանք գործադրի, որովհետև Ադրբեջանին արտահանձնելու դեպքում Ֆահրադդին Աբբոսզադեի կյանքին ռեալ վտանգ է սպառնում:

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը զորակցում է Թալիշ ժողովրդին ու «Թալիշական ազգային շարժում» կազմակերպության նախագահ Ֆահրադդին Աբբոսզադեին և համոզմունք է հայտնում, որ մոտ ապագայում համատեղ ջանքերով վերջ կտրվի արհեստական պետություն Ադրբեջանի գոյությանը, իսկ նրա տարածքում ապրող կեղեքված բնիկ ժողովուրդները ձեռք կբերեն ինքնորոշվելու և ազգային պետականություն ունենալու հնարավորություն:

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930