Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինական խելահեղ կրքեր Գյումրու Թատերական հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2018 23:10

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատունը կազմակերպել էր տանգոյի երեկո, որը մատուցվեց Արգենտինայից ու Վրաստանից եկած պարողներ Խորխե Մենդոսայի և Անաբել Սալդանյա Մարտինեսի, ինչպես նաև Խուլիո Սաավեդրայի և Տեկլա Գոգրիչիայի կողմից, իսկ արգենտինական երաժշտությունը հնչեց հայ երաժիշտների կատարմամբ։

Հրապարակը լեցուն էր․ մշակութային այս քաղաքում մարդիկ ընտանիքներով, երեխաների հետ էին եկել վայելելու արգենտինական տանգոն։ Կրքոտ կատարումներն արժանանում էին նույնպիսի կրքոտ վերաբերմունքի․ տանգոյի պատմությունը ներկայացնող զույգերի կատարումներն մերթընդմերթ ուղեկցվում էին ջերմ ծափահարություններով։

Արգենտինական տաք ու թեժ երեկոյի ընթացքում վերհիշեցին Գյումրիում նկարահանված ամենասիրելի ֆիլմերից մեկը՝«Մեր մանկության տանգոն», որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են գյումրեցի երիտասարդներն ամեն երեկո իրենց բակերում տանգո պարում։

Հանդիսատեսի շարքերում էին նաև մի քանի համազգեստավոր զինվորականներ։

Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն արդեն երկրորդ տարին է անընդմեջ իր գործընկերներ Converse Bank-ի, Karas Wines-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին կազմակերպում է «Արգենտինական տանգոյի շաբաթ»։

Այսօր ներկա էր նաև Converse Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, որը և պաշտոնապես բացեց տանգոյի երեկոն։

«Converse Bank- ը հանդիսանում է արգենտինական ներդրում և այսօր աջակցում է դեսպանության գործունեությունը, նպատակ ունի էլ ավելի խթանելու արգենտինական մշակույթի տարածումը», -ասաց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Արգենտինայի դեսպանը մեզ հետ զրույցում ասաց, որ մշակութային այսպիսի միջոցառումներն ավելի է մտերմացնում, ամրացնում բարեկամությունը երկու ազգերի միջև։ Դեսպանը նշեց նաև, որ նման մշակութային այս միջոցառմամբ Գյումրի գալն և գյումրեցիներին զարմացնելն արդեն իսկ մարտահրավեր է իրենց համար, քանի որ Գյումրին մշակութային քաղաք է։

Հրապարակում անցկացվեց նաև տանգոյի վարպետաց դաս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930