Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում ցանցերը կկիրառվեն ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլեւ բանակում, ինչպես նաեւ ավտոմեքենաների պաշտպանության համար

Սեպտեմբեր 18,2018 11:31

Մի քանի օր է, ինչ Լոռու մարզում շահագործման է հանձնվել հակակարկտային ցանցերի արտադրամասը, այնուամենայնիվ ընկերությունն արդեն պատվիրատուներ ունի: Արտադրությունը հիմնվել է իտալական «Կարմակ» եւ հայկական «Վաբա տեքս» ընկերությունների համագործակցության արդյունքում:

Արտադրամասը հագեցված է իտալական սարքավորումներով: Իսկ աշխատանքին ավելի լավ տիրապետելու համար այստեղից 4 աշխատակիցներ վերապատրաստում են անցել Իտալիայում, հմտացել տարբեր ուղղություններով:

«Վաբա տեքս» ընկերության ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ հակակարկտային ցանցերն աշխարհում տարածված կարկտապաշտպան միջոցներից առավելագույն արդյունավետություն տվող միջոցն են. «Իտալական թելերով, տեխնոլոգիաներով ու հաստոցներով բարձր որակի արտադրանք է, նաեւ փորձարկված: Եվ շուրջ 20 տարի երաշխիք ենք տալիս: Խոսքն, իհարկե, մեխանիկական պատռվածքի մասին չէ, որ կարող է ինչ-որ մեկի անփութության հետեւանքով առաջանա: Այլ խոսքը նրա մասին է, որ կանոնները պահպանելով ինքը երկար տարիներ շահագործվելու է: Եվ մինչեւ 100 տոկոս արդյունավետություն ունի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ ՀՀ-ում այս պահի դրությամբ թիվ մեկ խնդիրը խաղողի այգիների եւ մրգատու այգիների պահպանությունն է»:

Ցանցի ձեռքբերումը գյուղատնտեսի համար այնքան էլ ծախսատար չի լինի: 1 մ քառ. ցանցի արժեքը մեծածախ գնման դեպքում կարժենա մինչեւ 170 դրամ. «Մենք գրասենյակներ ունենք եւ՛ Վանաձորում եւ՛ Երեւանում: Մենք կազմակերպում ենք՝ խորհրդատվություն, նախագծում, իրացում: Ոչ միայն արտադրությունն ենք անելու, այլեւ փորձելու ենք, որ մեր օգտագործողին կարողանանք տալ ոչ միայն ցանց, այլ նաեւ համապատասխան խորհրդատվություն»,- ասում է Աշոտ Հարությունյանը:

Ընկերությունը պատրաստվում է տարեկան արտադրել 600 հա հակակարկտային ցանց: Առաջիկայում, ցանցերը կկիրառվեն ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլեւ բանակում, ինչպես նաեւ ավտոմեքենաների պաշտպանության համար:

Աշոտ Հարությունյանը տեղեկացրեց, նաեւ որ բացի հակակարկտային ցանցերի արտադրամասը, շուտով շահագործման կհանձնվի եւս 2 նոր արտադրամաս. «20 օրից շահագործման կհանձնվի սյուների շպալերաների արտադրամասը, որը կրկին իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամաս է: Իսկ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնենք աքսեսուարների արտադրամասը: Եվ 2019 թվականից մենք ունենում ենք Հայաստանում մի արտադրություն, որ դրսից կախման մեջ չենք լինի, ճանապարհի առումով մատչելի կլինի: Գինն այս պահին, որ Իտալիայից ներկրվում է , դրանից շուրջ 40 տոկոս էժան կնստի ֆերմերի վրա»:

Տարածաշրջանում եզակի արտադրամասերի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 120 աշխատատեղ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930