Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի… դուք՝ անշնորհակալ, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ». Ծառուկյանը վիրավորված է

Հոկտեմբեր 18,2018 18:33

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված հուշագրի ստորագրման ժամանակ ասել էր, որ Սերժ Սարգսյանի հետ սուր խոսակցություն է ունեցել: Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հիմա հարաբերությունները նախկին նախագահի հետ էլի լարվա՞ծ են, ի՞նչ վիճակ է: Նա պատասխանեց. «Լարվի չլարվի՝ հիմա էլ ի՞նչ վիճակ, թե ես եղել եմ ընդդիմություն, ես եղել եմ իմ գործընկերների կողմից, չեմ եղել կառավարության կողքին: Եղել է խոսակցություն ու ավարտվել է»: Նա ասաց, որ չի զղջում:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծում՝ հնարավո՞ր է համագործակցություն իր հետ՝ նա պատասխանեց. «Լսի, էս մի տարի ա ԲՀԿ-ն տալիս եք Քոչարյանին, ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է: Ես նորից եմ ասում՝ ես գործ չեմ ունեցել, չունեմ, ես գործ ունեմ Բարգավաճի հետ, ուզում եք հատ-հատ ցուցակներն էլ նայեք պատգամավորներին, անձերին: Իմ ուզածն է, որ ես կարողանամ իմ ժողովրդի համար լավ բան անեմ: Ցանկացած ոլորտ, ցանկացած գործ ինչ արել եմ, բայց մարդ էդքան անաղուհաց չի՛ կարա լինի»:

Գագիկ Ծառուկյանը թվարկեց, թե ինչեր է արել ու ինչեր է կառուցել ու մարդկանց թվում է, թե հենց էդպես էլ պիտի լիներ. «Ամեն ինչ արել եմ, որ ժողովրդի համար լավ լինի, կարմիր գիծ չեմ քաշել, ժողովրդի ճանապարհը փակել, որ ժողովրդից փող հավաքեմ: Կա՞ տենց մարդ, որ ինքը կառուցի, ինքը դնի, ասենք, Գետառը փակի, երեւանցիների համար անի, որ ասի՝ իրանց ցավը տանեմ, թող անվճար օգտագործեն: Դուք՝ անշնորհակալ, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ»:

Լրագրողները հուշեցին, որ իրենց գործը Ծառուկյանին պաշտպանելը չէ, Ծառուկյանը վիրավորվեց. «Ես կարիք էլ չունեմ, որ ինձ պաշտպանեն: Գնացեք դուք ձեր տերերին պահպանեք, ումից փող եք ստանում, ում համար պատվեր եք կատարում: Դուք արդարացի պետք է լինեք, դուք մայր եք, կին եք, ընտանիք եք, երեխա եք դաստիարակում: Դու գոնե քո հոգում պետք է արդարացի լինես քո խղճի առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031