Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից ճնշումներն իմ մոտեցումներում ոչինչ չեն փոխի, և ես կմնամ ձեր երկրի բարեկամը. Բելգիայի խորհրդարանի պատգամավոր

Հոկտեմբեր 31,2018 15:07

Շատ ուրախ եմ Արցախում գտնվելու  համար, քանի որ հնարավորություն ունեմ ծանոթանալու այստեղ առկա իրողություններին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախում գտնվող Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյը՝ ընդգծելով, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակն Արցախում պետք է իր հանգուցալուծումը գտնի:

«Ես արդեն նամակ ստացա այն մասին, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել և ինձ Արցախ այցելելու համար անվանել ահաբեկիչ: Առաջին անգամ եմ ես նման իրավիճակում հայտնվում, երբ ինձ փորձում են ճնշել կամ հակառակը ստիպել ինչ որ հարցում: Սակայն դա որևէ բան իմ մոտեցումներում չի փոխի, այլ հակառակ ազդեցություն կունենա և ես կմնամ ձեր երկրի բարեկամը»,-նշեց պատգամավորը:

Նա մտահոգություն հայտնեց, որ չնայած Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, նմանատիպ ձևով է արձագանքում Արցախ այցելող օտարերկրացիներին:

Ժան-Ժակ Ֆլաոյը ընդգծեց, որ հաշվի առնելով Բելգիայում տարածաշրջանի և Արցախի վերաբերյալ ոչ ամբողջական պատկերացումներին, շատ կարևոր է այստեղ ծանոթանալ իրականությանը՝ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:

«Մենք կստանձնենք հանձնառություն՝ տեղեկացնելու  քաղաքական և հանրային դաշտին Արցախի և Արցախում առկա իրողությունների մասին: Նաև հաշվի առնելով, որ ես Բելգիայի խորհրդարանում հանդիսանում եմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ,  կփորձեմ նաև այդ հարցով նախաձեռնությամբ հանդես գալ խորհրդարանում»,- նշեց Ժան-Ժակ Ֆլաոյը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031