Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային այցով Հունաստանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբեր 13,2018 18:40

Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։

Այցի շրջանակում նոյեմբերի 12-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Եվանգելոս Ապոստոլակիսի և Հունաստանի ցամաքային զորքերի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։ Առանձնացվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք կարտահայտվեն 2019 թվականի հայ-հունական երկկողմ համագործակցության ծրագրում։

Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի տանկային ուսումնական կենտրոն, որտեղ` բարձրաստիճան հյուրերի պուրակում, որպես խաղաղության խորհրդանիշ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ձիթենի է տնկել: Պատվիրակությունն այցելել է նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ:

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աթենքում անցկացվող ճգնաժամերի կառավարման և անվտանգության միջազգային ռազմավարական «Աթինա 2018» համաժողովի աշխատանքներին։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930