Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանն առաջադրվելու է ԱԺ առաջիկա ընտրությունների պատգամավորության թեկնածու՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք եւ Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքում

Նոյեմբեր 13,2018 23:35

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայտնում եմ ընկերներիս, հեռուստադիտողիս, հարազատներիս, հարևաններիս, իմ նախկին ու ներկա ուսանողներին, որ Դաշնակցության որոշմամբ, Դաշնակցության անունից առաջադրվելու եմ ԱԺ առաջիկա ընտրությունների պատգամավորության թեկնածու։ Նաև ռեյտինգային ընտրակարգով, իմ հարազատ Քանաքեռում՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք եւ Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։

Հիմա կոչս ինձ ճանչողներին, համակրողներին, երբևէ ճանապարհ անցածներին. գիտեք ինձ, մոտեցումներս, ապրելակերպս, ընտանիքս։ Կուզեք սատար կանգնել, դիմեք անպայման։ Ինչպես միշտ հասանելի եմ։ Ով էլ չի հիշում համարս, համեցեք՝ 091409846։

Յուրաքանչյուրիդ մի խոսքը, խորհուրդը, զորակցական զանգը, աջակցությունը անգնահատելի է։ Կասեք, ինչու՞ եմ առաջադրվել, չէ որ մի քանի անգամ հրաժարվել եմ, անգամ 2007-ին ընտրվելուց հետո եմ մանդատից հրաժարվել, կարճ պատասխան ունեմ՝ ՊԱՏՎԻ հարց է, իմ գաղափարի, մեր գաղափարախոսության ու ՀՈՂԻն և ՀԱՅԻն հավատարիմ լինելու համար։ Փակագծերը հետո կբացեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930