Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Shantnews

Նոյեմբեր 17,2018 01:00

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությունից հետո  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ որո՞նք են եղել Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր-Պուտին հեռախոսազրույցի թեմաները: Արդյո՞ք Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ այն իրողության վերաբերյալ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ.

«Այո, նաև այդ հարցն է քննարկման թեմա դարձել, և մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ: Կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի հետ, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ այսօրվա զրույցի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահ և Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։

«Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք, քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, և մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է։ Ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակներում շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ, և մյուսներն ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ: Եվ, ընդհանրապես, կազմակերպության անդամ երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպության անդամ մյուս երկրների հանդեպ»,- ասել է Փաշինյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930