Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը գրի՞պ չի ընկնի, թե՞ ոչ թե գրիպ ընկնելուց մի շաբաթ հետո իրանք կկորեն, այլ՝ մի օր հետո կկորեն». Շարմազանովը՝ Ավինյանին

Նոյեմբեր 18,2018 15:04

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկմանը, որ «եթե Նիկոլը մի շաբաթ գրիպ ընկնի՝ կկորեք, դուք Նիկոլի շողքի տակ հերոսներ եք դառնում»՝ ասել էր. «Պարոն Շարմազանովը, ինչպես իր կոլեգաները, դեռեւս չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը»:

Aravot.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն Ավինյանին արձագանքեց. «Այսինքն, իրավիճակին չեմ տիրապետում, իրավիճակը ճիշտ չեմ գնահատում, Փաշինյանը գրի՞պ չի ընկնի, թե՞ ոչ թե գրիպ ընկնելուց մի շաբաթ հետո իրանք կկորեն, այլ՝ մի օր հետո կկորեն»:

Շարմազանովը, խոսելով իրենց նախընտրական ծրագրի մասին, հարցին՝ այնտեղ անակնկալ խոստումնե՞ր են լինելու՝ պատասխանեց. «Նայած ում համար անակնկալ, ում համար օրինաչափություն, չեմ կարող ասել»:

Հարցին՝ ինչո՞ւ պիտի ձեզ՝ ՀՀԿ-ին ձայն տան՝ հաշվի առնելով, որ նախկինում լիքը խոստումներ եք տվել ու չեք իրականացրել՝ Շարմազանովը պատասխանեց. «Մեզ պիտի ձայն տան նրա համար, որ մենք նախեւառաջ այսօր միակ ընդդիմադիր ուժն ենք, իսկ ՀՀ-ն իրական ընդդիմության կարիք ունի: Չեն կարող 100 տոկոսն էլ ձայն տան Փաշինյանին: Մեծ ցանկության դեպքում մեր Սահմանադրությունը  հնարավորություն է տալիս, որ 30 տոկոսը ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ լինեն խորհրդարանում, իսկ մեր քաղաքական  համակարգի եւ ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությունն է ունենալ իրական բազմակարծություն: Եթե կան հեղափոխության կողմնակիցներ, պետք է բոլորը ձայն տան Փաշինյանին, հակառակ բեւեռը մենք ենք, պետք է ձայն տա մեզ, ինչի՞ պիտի երրորդին ձայն տան, մի հատ ինձ կարո՞ղ եք բացատրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930