Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. «Մեր կուսակիցների թիվը հատել է 10.000-ի սահմանը, եւ մենք չենք կարող այդքան թեկնածուներ ունենալ». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2018 11:45

«Ժողովուրդ» օրաթերթը գալիք նախընտրական քարոզարշավի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հետ։

– Կուսակցությունից մարդիկ են նեղանում, գնում։ Օրինակ կարող ենք բերել Արագածոտնի մարզից Գագիկ Կարապետյանին։ Ինչի՞ հետ է սա կապված։

– Չեմ ուզի անձնավորել։ Այո, կարող են լինել դժգոհ ընկերներ, բայց քաղաքական ուժը քննարկել է յուրաքանչյուրի՝ պատգամավոր դառնալու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը։ Ունենք ընկերներ, որոնք ցուցակում ընդգրկված չեն, որովհետեւ մենք նրանց տեսնում ենք այլ տեղում։ Էնպես որ այստեղ վեճի կամ նեղանալու խնդիր չկա։ Մենք գործ ունենք քաղաքական մարմնի որոշման հետ, եւ բոլորս այդ որոշումները պետք է ընդունենք ի գիտություն։ Բոլոր նրանք, որոնք մտածում են՝ այդ որոշումները իրենց համար անընդունելի է, եւ այլ ճանապարհ են տեսնում, մենք միայն հաջողություն ենք մաղթում այդ ընկերներին։ Մեր կուսակիցների թիվը հատել է 10.000-ի սահմանը, եւ մենք չենք կարող այդքան թեկնածուներ ունենալ։ Բոլորն էլ ուզում են իրենց ձայնը ԱԺ-ից լսելի դարձնել, բայց ոչ բոլորի ցանկությունը կարող է իրականություն դառնալ, սա նորմալ է։

– Ձեր արդեն նախկին կուսակից Գեւորգ Աճեմյանը ասում է՝ որոշում է եղել, որ ինքը առաջադրվելու է, հետո փոխվել է, եւ նրան բացատրություն չի տրվել դրա հետ կապված։ Ինչո՞ւ։

– Մեր բոլոր գործընկերներն էլ, որոնք հայտ են ներկայացրել, ընդգրկվել են նախնական ցուցակում, եւ բոլորի մասով մենք քննարկում ենք ունեցել։ Դա քաղաքական ուժի ղեկավար մարմնի որոշումն է եղել, եւ այդ որոշումը կարող էր վերաբերել նաեւ ինձ կամ ուրիշներին։ Մենք հիմա գնում ենք մի դաշտ ու սկսելու ենք քննարկել մեր տարբեր ընկերների ֆեյսբուքյան գրառումներն ու մեկնաբանությունները։ Ես չեմ ուզում այդ դաշտ գնալ։

– Պարոն Աճեմյանը նշեց, որ ՔՊ-ն վերածվել է դիկտատուրայի, մեկը ասում է, մյուսները՝ անում։ Սրա մասին ի՞նչ կասեք։

– Բնականաբար, դրա հետ համաձայն չեմ։ ՔՊ-ն հայաստանյան քաղաքական դաշտ բերել է նոր մշակույթ, դա ներկուսակցական ժողովրդավարությունն է եղել։ Գուցե նոր համագումարից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հիմա կանոնադրության համաձայն՝ որոշումները ընդունում է վարչությունը, որը մեր կուսակիցների կողմից լիազորված մարմին է եւ իրավասու է որոշումներ ընդունել։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930