Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխելու ենք ցանկացած փորձ՝ հայ ժողովրդի տարածքները հանձնելու հետ կապված». Ստեփան Գրիգորյան

Նոյեմբեր 26,2018 18:36

«Սասնա ծռերը գալիս են, սա անխուսափելի է: Գալիս են մի քանի հարցեր լուծելու, օրինակ, կանխելու ցանկացած փորձ հայ ժողովրդի տարածքները հանձնելու հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ բոլորը քաղաքական դաշտում պետք է խելոքանան, որովհետեւ. «Գալիս ենք քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը, գալիս ենք օրենքներով զբաղվելու համար, գալիս ենք վերահսկելու կառավարությունը: Կառավարության անդամներին ուզում ենք հիշեցնել՝ դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք, թե ոնց եք դուք աշխատելու: Ափըռ-ցփըռ խոսելը կվերահսկենք, կկանչենք Ազգային ժողով, կպահանջենք պատասխան ամեն մի հայտարարության համար»:

Պատգամավորի թեկնածուն նաեւ ասաց, որ Ազգային ժողովը դարձնելու են  գաղափարական մարմին, որտեղ գաղափարներն են բախվում, ոչ թե փողի տոպրակները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930