Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տաթեւ Հակոբյան. «Մեր հիմնական նպատակն այն է, որ քաղաքացին հասկանա, որ ԱԺ-ում պետք է լինեն այլընտրանքային ուժեր» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 28,2018 22:55

««Ազգային առաջընթաց» կուսակցությունն ունի կոլեգիալ կառավարում: Մեզ քաղաքացիները շատ են հարցնում, թե ո՞վ է մեր ղեկավարը, բայց իրականում մենք ղեկավարող ուժ որպես այդպիսին ի դեմս անհատի՝ չունենք: Այսինքն, մեզանից յուրաքանչյուրը ոչ թե ղեկավար է, եւ ունի ղեկավարելու, կառավարելու կամ որոշելու խնդիր, այլ յուրաքանչյուր որոշում այստեղ կատարվում է վարչության նիստին քննարկվելով եւ ձայների մեծամասնությամբ»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու Տաթեւ Հակոբյանը:

Վանաձորում կուսակցությունը հանրահավաք չկազմակերպեց: Այստեղ նրանք իրազեկման երթ անցկացրեցին, մոտենալով եւ իրենց ծրագրերի մասին ներկայացնելով քաղաքացիներին. «Մենք աշխատում ենք քաղաքացի առ քաղաքացի, այսինքն` անհատապես մոտենում ենք յուրաքանչյուր քաղաքացու, եւ ներկայացնում ենք մեր ծրագրային դրույթները: Իրականում քաղաքացիներն իրազեկման մեծ պահանջ ունեն,- ասաց Տաթեւը:

Նա տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունն ունի ծրագրային մի այնպիսի դրույթ, որը ոչ մի այլ կուսակցություն չի առաջարկում. «Մենք ունենք պատգամավորի հետ կանչման ինստիտուտ: Ըստ այդ դրույթի, պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից: Չպետք է վարձատրվեն ամսական 400.000 դրամ եւ ոչ մի օրինագիծ չներկայացնեն, բազմիցս բացակայեն նիստերից եւ այդպես շարունակեն վարձատրվել՝ իմ, ձեր, մնացածի վճարած հարկերի հաշվին: Սրանով կուսակցությունն էապես տարբերվում է մյուս կուսակցություններից»:

Խոսելով կուսակցության շանսերի մասին, Տաթեւ Հակոբյանն ասաց. «Ցանկացած երեւույթում շանսը գնահատելուց առաջ, պետք է հասկանաս, թե որն է քո հիմնական նպատակը: Եթե մեր հիմնական նպատակն այն է, որ մենք ինչ կերպ էլ լինի մտնենք ազգային ժողով, ուրեմն այդտեղ շանսի մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեր հիմնական նպատակն այն է, որ քաղաքացին հասկանա, որ ԱԺ-ում պետք է լինեն այլընտրանքային ուժեր: Մենք չենք գնում դառնալու ընդդիմություն, կամ դիմություն, մենք գնում ենք, որպես այլընտրանքային ուժ՞ պետք է ասեմ, որ այս մասով մեր կուսակցության շանսերը բավականին լավ եմ գնահատում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930