Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Ֆելիքս Ցոլակյանի ֆենոմենը

Նոյեմբեր 28,2018 23:03

Ֆելիքս Ցոլակյանին ժողովուրդը և հատկապես շիրակցին իր սիրելի պետական գործիչն է համարում ։ Հայաստանի նորագույն քաղաքական պատմությանը  քիչ, թե շատ ծանոթ մեր հայրենակիցներն այս տարիներին շատ ազգանուններ են լսել. ոմանց կատարած գործով են ճանաչել, ոմանց՝ վարքով, եզակիներին՝ բարքով:

Վերջին շրջանի քաղաքական բուռն ժամանակաշրջանում հետաքրքրական  է հատկապես Ֆելիքս Ցոլակյան պետական գործչի, Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտի և պարզապես Ֆելիքս Ցոլակյան մարդու ֆենոմենը։ Դժվար է գտնել մեկին, ով ծանոթ չէ նրա անցած ճանապարհին, նրա ծառայությանը պետական մարմիններում, բայց շատերի համար բացահայտված չէր նրա Մարդ տեսակը։

Ոմանք Ցոլակյանի Մարդ տեսակը իրենց համար բացահայտեցին դեռևս ՀՀԿ ռեժիմի ամենաուժեղ և ամենաստրկամիտ ժամանակաշրջանում, երբ, ի տարբերություն մնացած բարձրաստիճան պաշտոնյաների՝  նա, պատասխանելով Սերժ Սարգսյանի անփոխարինելի ղեկավար լինելու մասին լրագրողի հարցին, նշեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի չէ, անփոխարինելի են միայն ծնողերը։

Բացահայտեցին ու զարմացան, ապշեցին, չէ՞ որ նա առաջինն էր, չէ՞ որ նա միակ համարձակն էր, ով կարողացավ հակառակը պնդել… Զարմանքն ամբողջապես հարգանքի վերածվեց, երբ նորից նույն Ֆելիքս Ցոլակյանը՝  երկար տարիներ պետական համակարգում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած պաշտոնյան, 2018թ. մայիսի 1-ին դեմ գնալով ողջ պետական ապարատին, ողջ էլիտային ու ավանդույթ դարձած կարծրատիպերին՝ քվեարկեց հանուն խղճի և խաղաղության, քվեարկեց հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի անվտանգության, քվեարկեց ժողովրդի թեկնածուի օգտին՝ ժողովրդի սրտից ու ժողովրդի համար….

Տեղին է հիշել պատմության, թերևս, ամենանշանավոր գործիչներից մեկի՝ Չերչիլի միտքը. «Բազեն վեր է ճախրում՝ թռչելով քամուն հակառակ,այլ  ոչ քամու ուղղությամբ», և,այո՛, Ֆելիքս Ցոլակյան տեսակը գնաց քամուն հակառակ ու հասարակ ժողովրդի աչքում բարձրացավ էլ ավելի վեր, այնքան վեր, որ տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո պատմության գրքերում սերունդները կարդալու են այս ոսկե տառերով գրված անուն- ազգանունը, ազգանուն, որ օրինակ է ծառայելու հաջորդների համար:

Ճիշտ է, Ֆելիքս Ցոլակյան պետական գործիչը համազգային ճանաչում ստացավ 2018թ. մայիսի 1-ին, բայց եթե նրա Մարդ տեսակը Երևանում, Հայաստանի այլ մարզերում և Սփյուռքում մայիսի 1-ից են ճանաչում, Շիրակ աշխարհում բոլորը նրան գիտեն, ինքն էլ՝ բոլորին։  Գիտեն, որ Ցոլակյանը միշտ իրենց կողքին է, իրենց թիկունքին՝ անկախ նրանից Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցնում, թե Երևանում է աշխատում: Գիտեն ու վստահ են, և ամենևին էլ պատահական չէր, որ դեռևս Շիրակի մարզպետ եղած ժամանակ, 2015թ. հունվարի ահասարսուռ  դեպքերից հետո, երբ մի ճիվաղ սպանեց գյումրեցի մի ողջ ընտանիքի՝ Ցոլակյանը նորից ժողովրդի կողքին էր: Նա նորից դեմ գնաց բոլորին, միացավ  ժողովրդին ու գյումրեցիների հետ հավասար պահանջեց արդար դատավարություն, որը պարտադիր Գյումրիում կայանար ու մի ողջ ընտանիքի կյանք խլած ստահակը պատժվեր օրենքի ողջ խստությամբ: Ինչևէ, մեկ բան ակնհայտ է. Շիրակը լավ է ճանաչում իր արժանի որդիներին… Ինչպես գեներալ-լեյտենանտն է ասում՝ Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ֆելո says:

    Ցոլակյանի ֆենոմենը նրա արագ կո մնորոշվելու մեջ է և շատ շուտ թռնելն է խորտակվող նավից։Սերժի ամենամոտ ընկերն է եղել։հոկտեմբերի 27 դեպքերից հետո Երևանի ԿԳԲ շեֆի պաշտոնից տեղափոխվեց Քոչարյանի նստավայր ու հլու հնազանդ ծառայեց երկուսին էլ։թաքնված միլիոնատեր է։

  2. Kira says:

    Ինչ ֆենոմեն?սովորական դավաճան………

  3. Աբրահամյան says:

    Պետք էասել, որ Ցոլակյանը իր նախկին պաշտոններում իրեն ճիշտ է դրսևրել՝ միշտ պաշտպանելով հայ ժողովուրդի շահերը: Նախորդ իշխանությունների ժամանակ նա չի խորացրել նրանց կողմից թույլ տրված սխալները և, հնարավորության դեպքում, օգնել ընդունելի լուծումներ ստանալու համար…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930