Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Զախարովա. Tert.am

Դեկտեմբեր 05,2018 23:30

Հայաստանի  վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։

«Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,- ասաց նա։

Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տվեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։

«Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը անհանգստություն է առաջացնում ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ձևով»,- ասաց նա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Daniel says:

    Ռուսաստանը ներկայացբող, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պածտոնակատար Սեմերյակովը չի հաստատել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը: Նա ասել է, որ հետաձգման որոշումը ընդունվել է անդամների ղեկավարների որոշման արդյունքում, որը իրենց իրավունքն է: Մարդիկ հասկանալով, որ գլխավոր քարտուղարի թեկանցուի վերաբերյալ ևս կոնսենսուս չկա (իմիջայլոց՝ դրա մասին, իր հայտարարության մեջ նշել է նաև Ուշակովը), որոշել են չհանդիպեն, քանի, որ այլ հարցեր օրակարգում ովյալ պահին չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31