Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար․ Չարենցավանի 3֊րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում

Դեկտեմբեր 12,2018 17:52 Share

Չարենցավանի այսօրվա այցի մասին

 

  1. Նախընտրական փուլում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան:

 

  1. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների ներկայացուցիչները հստակ հայտարարեցին, որ չեն կարող տուրք տալ հուզականությանը և հարցերը լուծել օրենքից դուրս: Նման իրավիճակներ եղել են նաև մի քանի այլ համայնքում, և սույն հայտարարություններով մենք արձանագրեցինք մեր գործողությունների շրջանակը, որից չենք կարող դուրս գալ:

 

  1. Արձանագրվեց, որ երկու գերատեսչություններ՝ Կոտայքի մարզպետարանը ու Կրթության և գիտության նախարարություններն այս ընթացքում գործել են օրենքին և կարգերին համապատասխան: Արձանագրվեց նաև, որ իրավական տեսակետից նոր տնօրենի ընտրությունն անցել է օրենքին համապատասխան: Բողոքող կողմերից և որևէ մեկը մրցույթի անցկացման իրավական կողմի վերաբերյալ բողոքներ չուներ:

 

  1. Նշվեց նաև, որ կան բողոքներ, որ թե՛ ընտրությունից առաջ և թե՛ դրանից հետո եղել են ճնշումներ: Սույն փաստերով կզբաղվեն իրավապահները:

 

  1. Ակնհայտ է, որ աշակերտների կրթության իրավունքը պետք է պաշտպանվի և դպրոցում վերականգնվի կարգ ու կանոնը: Չարենցավանի 3֊րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156901401893501

Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31