Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինչպես բաշխվեցին մանդատները. ԿԸՀ-ն ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Դեկտեմբեր 16,2018 13:50

Քիչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստում ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները:

Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 262 հազար 164 անձ: Ընտրությունների մասնակցությունը ՝ 48.67 տոկոս է: Գրանցվել է 4675 անվավեր քվեաթերթիկ:

Ամփոփվեցին ընտրությունների արդյունքները: ՀՀԿ-ին կողմ է քվեարկել 59 հազար 83 ընտրող (4.70 տոկոս), «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ է քվեարկել 8514 ընտրող (0.68 տոկոս), ՀՅԴ-ին՝ 48 հազար 816 ընտրող (3.88 տոկոս), «Իմ քայլը» դաշինքին՝  884 հազար 864 ընտրող (70.42 տոկոս), «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 80 հազար 47 ընտրող (6.37 տոկոս), «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությանը՝ 6458 ընտրող (0.51 տոկոս), «Ազգային առաջընթաց» կուսակցությանը՝ 4121 ընտրող (0.33 տոկոս), ՄԵՆՔ դաշինքին՝ 25 հազար 176 ընտրող (2 տոկոս), ՕԵԿ-ին 12393 ընտրող (0.99 տոկոս), «Սասնա ծռեր» կուսակցությանը՝ 22868 ընտրող (1.82 տոկոս), ԲՀԿ-ին կողմ է քվեարկել 103 հազար 801 ընտրող (8.26 տոկոս):

ԿԸՀ նիստի ընթացքում բաշխվեցին նաև մանդատները:

«Իմ քայլ»-ն ունի 88 մանդատ, ԲՀԿ-ին բաժին է հասնում 26, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 18 մանդատ: Իմ քայլը Երևանում կունենա 14, Արարատում՝ 4, Արմավիրում՝ 3, Արագածոտնում՝ 2, Գեղարքունիքում 3, Լոռիում՝ 4, Կոտայքում 4, Շիրակում և Սյունիքում՝ 3-ական և Տավուշում 2 մանդատ:

ԲՀԿ-ն Երևանում կունենա 1, Արարատում՝ 1, Արմավիրում 2, Արագածոտնում՝ 1, Գեղարքունիքում և Լոռիում՝ 1-ական, Կոտայքում՝ 3, Շիրակում՝ 2, Սյունիքում և Վայոց ձորում 1մանդատ, Տավուշում մանդատ չունի:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանում կունենա 4 մանդատ, Արարատում մանդատ չունի, Արմավիրում՝ 1, Արագածոտնում ևս չունի, Գեղարքունիքում 1 մանդատ, Լոռիում 2 մանդատ, Կոտայքում մանդատ չունի, Շիրակի մարզում 1, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ու Տավուշում մանդատ չի տրվում Լուսավոր Հայաստանին:

Դառնալով վերահաշվարկի մասին դիմումներին և վերահաշվարկի գործընթացին՝ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց. «13 դիմում ենք ունեցել վերահաշվարկի մասին, միայն երկուսն են պատշաճ ներկայացվել, և այդ դիմումների հիման վրա վերահաշվարկներ են իրականացվել: Վերահաշվարկը ցույց տվեց, որ կուսակցությունների միջև ձայների հետ կապված որևէ խնդիր որևէ տեղամասում առկա չի եղել: Մեկ կուսակցության մեջ մի թեկնածուի օգտին քվեարկած 44 քվեաթերթիկները տեղադրված էին նույն կուսակցության մեկ այլ թեկնածուի քվեաթերթիկների վրա, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է. փաստն արձանագրվել է,  նյութերն ուղարկվել են դատախազություն: Կատարվածին կտրվի քրեադատաիրավական գնահատական»:

Դառնալով ՀՀ ԱԺ նիստի անցկացման օրվա նշանակմանը՝ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց. «Այսօր կայացրինք որոշում ԱԺ ընտրվելու, մանդատները բաշխելու մասին, սակայն սահմանադրական եզրույթը կանոնակարգ օրենքում ոչ թե ընտրվել, այլ կազմավորում եզրույթն է: Իսկ ԱԺ կազմավորումը տեղի կունենա, երբ գրանցվեն պատգամավորները: Հանձնաժողովը կսպասի մինչև ուրբաթ՝ ժամը 18.00՝ Սահմանադրական դատարանի վիճարկման ժամկետի ավարտին, հետո ԿԸՀ-ն իր բոլոր գործողությունների մասին հրապարակային կիրազեկի»:

Տիգրան Մուկուչյանը շեշտեց, երբ ԿԸՀ-ն կգրանցի պատգամավորներին, և կազմավորված կլինի ԱԺ-ն, դրանից հետո կորոշի ԱԺ առաջին նիստի օրը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31