Լրահոս
Օրվա լրահոսը

Տաջիկստանի նախագահը պաշտպանել է Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դեկտեմբեր 22,2018 13:06 Share

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը սատարել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ստորագրել է նրա նշանակումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեքզոդին:

Զասի թեկնածությունը պաշտպանելու պատրաստակամության մասին Տաջիկստանի նախագահը հայտնել էր դեկտեմբերի 14-ին Դուշանբեում նրա հետ ունեցած հանդիպմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել