Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը

Դեկտեմբեր 22,2018 19:50

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:

Ներկայացումից հետո, ամանորյա միջոցառումների շրջանակում, երեխաների խմբերն ուղևորվել են մայրաքաղաքում գործող տարբեր զվարճանքի վայրեր, որտեղ նրանց ժամանցն ու սնունդը անվճար կամ մասնակի անվճար ապահովել են «Rossia mall», «Rio mall» ,«Yerevan mall»,  «Նեպտուն», «Տաշիր պիցցա», «Cityzen», «Փոքրիկ Էյնշետյն» կազմակերպությունները: Շնորհակալություն ենք հայտնում նրանց երեխաների ժամանցը ապահովելու համար:

Աննա Հակոբյանն իր երկու դստրերի հետ միացել է խմբերից մեկին:

Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31