Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արժանապատիվ մարդ եմ, հենց հանրային պահանջ լինի, դիմումս կգրեմ ու կհեռանամ»․ Սամվել Բալասանյան

Դեկտեմբեր 22,2018 22:24

Այսօր տարեվերջյան հաշվետու ասուլիսի ժամանակ լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք հրաժարական ներկայացնել, այս հարցն անընդմեջ հայտնվում է օրակարգում։

«Հիմա մարդիկ շատ մեծ ախորժակ ունեն, որ իրենք քաղաքապետ լինեն, հիմա դնում, գրում են տարբեր կայքերով։ Ես ձեզ ասեմ հետևյալը․ հիշո՞ւմ եք վեց ամիս առաջ էր ինձ հարց տվեցին, ես հստակ ասացի՝ եթե կա քաղաքական պահանջ, էս պահին կգրեմ, դուրս կգամ, հենց էս պահին, ես աթոռից կառչած չեմ։ Ես արժանապատիվ մարդ եմ, ես էն մարդը չեմ, որ ասեմ՝ վայ, չեմ գնա, ես ի՞նչ եմ արել, ես որևէ բան չեմ արել և այլն։

Ես շատ գործ ունեմ անելու, հասկանում եք, ծրագրերը, որոնց մասին այսօր խոսեցի, այդպես հեշտ ու հանգիստ չեկան ու ասին՝ վայ, Գյումրին էս ինչ լավ քաղաք է, հիշում եք ինչ ձևի հաստատեցին և այլ, և այլն։

Ես այն տրամաբանությամբ եմ աշխատել, ինչ-որ ուզում է այս կառավարությունը՝ կաշառք չենք վերցրել, կոռուպցիա չի եղել, «Մալբըրի» ծրագրով ենք աշխատել, որը շատ կարևոր է եղել, պարզ է աշխատանքի ընթացքում եղել են տարբեր տեսակի թերություններ, բայց այդ թերությունները կապված չեն եղել կոռուպցիոն ռիսկերի հետ և այլն։

Եվ երկրորդ պահանջը, չգիտեմ, եթե գալիս են ինչ-որ ստուգման և դրա արդյունքում ինչ-որ բաներ են բացահայտում, պարզ է, ինչ-որ տեղ այլ դաշտ է տանում, միայն այս դեպքում։ Այսինքն՝ խնդիրն այս պահին չեմ տեսնում, որ հարցը բարձրացնեն, էսօր քաղաքապետացուներ քաղաքում կան ու կան, շատ կան, հիմի պետք չէ ուղղակի ուշադրություն դարձնել, հիմա լծվել ենք աշխատանքի և աշխատում ենք։

Նոր իշխանությունները ադեկվատ մարդիկ են, շատ լավ հետներն աշխատում ենք։ Հենց հանրային պահանջ եղավ, որ ես պիտի գնամ, հենց առաջին պահանջի ժամանակ դիմումս կգրեմ ու կասեմ՝ շատ շնորհակալ եմ, շարունակեք ձեր աշխատանքը։ Ես էսպիսի մարդ եմ, ես էն մարդկանցից չեմ, որ ասեմ՝ գիտեք ինչ, վայ իմ տունը պահում եմ քաղաքապետարանով, դուրս գամ, երեխեքս սոված կմնան։ Չի կարելի էդպես»,-ասաց քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31