Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք. Արմեն Սարգսյանը` Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ

Դեկտեմբեր 23,2018 15:22

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այօսր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

«Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով հպարտությամբ կարող ենք ներկայանալ ու ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին:

Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կենդանի արտացոլանքը, մարդ, որի ստեղծագործական շարունակական որոնումներն ու անսպառ էներգիան մեր մշակութային հարատևության երաշխիքն են:

Ձեր կատարողական անհատականության անջնջելի կնիքով աշխարհով մեկ բարձր հնչում է հայկական երգչախմբային արվեստի անունը»,-ասված Է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31