Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունների համար ձերբակալվածը սպանվածներից տոկոսով փող էր վերցրել

Դեկտեմբեր 25,2018 23:00

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21.30-ից դեկտեմբերի 24-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են 57-ամյա տղամարդու և 87-ամյա կնոջ»:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրել է. «Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ: Ոստիկանությունը հաղորդում է. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է: Հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Մենք այսօր եղանք Բերդ քաղաքում, իմացանք, որ Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է, երբ փորձել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով լքել Հայաստանը: Մեր տեղեկություններով՝ երիտասարդը տոկոսով վարկ է վերցրել սպանվածներից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31