Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենին կալանելու միջնորդությունը բավարարվեց

Հունվար 25,2019 23:47 Share

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջով տարածել է այս տեղեկատվությունը.

Դատարանը քիչ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մեղադրվում է փողերի լվացման եւ յուրացման մեջ: Իսկ Քննչական կոմիտեում ՀԵՀ գործադիր տնօրենի ապօրինությունների վերաբերյալ դիմում էր գրել ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել