Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու արգելքը

Փետրվար 05,2019 23:13

Իսրայելի պաշտպանության նախարարությունը թույլատրել է ավիաշինարարական Aeronautics Defense Systems Ltd ընկերությանը, որն ավելի վաղ մեղադրում էր իսրայելական օրենքը շրջանցելով՝ Ադրբեջանին «մահապարտ անօդաչուների» վաճառքի մեջ, վերսկսել այդ սարքերի վաճառքը, հաղորդում է The Times if Israel-ը:

«Պաշտպանության նախարարությունից ընկերությանը տեղեկացրել են, որ արտոնագրերի դադարեցումը անհապաղ չեղարկվել է: Ընկերությունը կարող է շարունակել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը նշված պատվիրատուին հնարավորինս շուտ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems Ltd ընկերության երեք ավագ պաշտոնյաների արտահանման արտոնագրերը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728