Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը

Սեպտեմբեր 17,2026 13:55 Share

Հարգելի՛ հայրենակիցներ,

այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Դատարանը քննելու է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։

Մոտ 450 օր՝ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է։

Սա արդարադատության արդյունք չէ, սա քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորումն է։

Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը, որովհետեւ անգամ անազատության ու ծայրահեղ ճնշումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվեցին Սամվել Կարապետյանին։

Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հասարակությունը պետք է ստանա։

Իսկ իրավունքը պետք է գերակայի, արդարադատությունն էլ պետք է իրացվի։

Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին։
Ազատությո՛ւն Հայաստանին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930