Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց պատրաստենք խաղաղության, երբ բանակցությունների ձեւաչափը լիարժեք ապահովված չէ» Դավիթ Բաբայան

Հունվար 17,2019 20:11

ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ճիշտ ձեւակերպում է համարում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների՝ ՀՀ եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ հայտարարությունը:

«Այս հայտարարությունը ե՛ւ պատգամ է, ե՛ւ բանաձեւ, ե՛ւ ուղերձ հակամարտության կարգավորման համար: Պետք է շատ ճիշտ որակենք: Գրված է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, գրված չէ, պատրաստել ժողովուրդներին պայմանագրերի, կարգավորման, եւ դա ճիշտ է, որովհետեւ խաղաղությունն ավելի լայն հասկացություն է, քան պայմանագրի կնքումը: Երբ ասվում է պատրաստել խաղաղության, պետք է տողատակերը լավ ուսումնասիրենք: Կան երկու ժողովուրդ, երեք պետություն, այսինքն, հակամարտության մեջ ընդգրկված երեք կողմ: Երբ ասում են ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, կամա թե ակամա նաեւ վերաբերում է Արցախին: Ո՞նց պատրաստենք խաղաղության, երբ բանակցությունների ձեւաչափը լիարժեք ապահովված չէ: Պատրաստել խաղաղության նշանակում է պետք է լուրջ  քայլեր ձեռնարկվեն, որ, մասնավորապես, Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունը վերացվի: Վերջին 30 տարում հայատյացությամբ թաթախվել է Ադրբեջանի ողջ հանրությունը՝ մսուրից մինչեւ նախագահի աշխատակազմ, այս պարագայում դժվար է ակնկալել, որ մի բան կփոխվի»,- համանախագահների հայտարարությունը մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ հակամարտության միակ լուծում կա խաղաղ կարգավորում, պետք է հրաժարվի նացիստական գաղափարներից, Արցախը բռնակցելու հանցավոր իր ծրագրերից ու հասկանա, որ. «Երբեւէ չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք կարող ենք լինել լավ հարեւաններ, բայց ոչ ենթակա Ադրբեջանին: Շատ կարեւոր է նաեւ, որ խաղաղության նախապատրաստման հորդորում չկան ժամկետներ, որովհետեւ դա երկարատեւ գործընթաց է, դա նշանակում է, որ չի կարող լինել պարտադրանք: Կամավոր պետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն ու ընդունելի բոլորի համար: Այս տեսանկյունից այդ ձեւակերպումը ճիշտ է, պետք է հասկանանք ՝ում հետ գործ ունենք՝ ի դեմս Ադրբեջանի: Բայց այդ երկիրը չի վերանայել հայատյաց քաղաքականությունը ու խաղաղության նախապատրաստումը երկարատեւ  գործընթաց է ու առանց միջամտության չի ստացվելու, որովհետեւ Ադրբեջանն ինչպես պետք է հրաժարվի իր հայատյաց քաղաքականությունից, միջազգային հանրության ճնշումների, հորդորների ներքո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031