Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ, փորձագետներ

Փետրվար 09,2019 19:46

Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է  Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։

Հանդիպման ընթացքում  կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը շեշտեց, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փոխգործակցության նոր նշաձող սահմանելու գործում:

ՔԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով վերջերս տարբեր մարզում կատարված ծանր և առանձնապես ծանր hանցագործություններին,  նկատեց, որ տեղի ունեցածը հնարավոր եղավ արագ բացահայտել քննիչների և ոստիկանների արագ արձագանքման, համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին ընդգծեց երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա փորձ, որի շնորհիվ բացահայտվել, բացահայտվում և, անգամ, կանխվում են առանձնապես  ծանր հանցագործություններ»,- շեշտեց ոստիկանապետը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում մեծածավալ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև սերտ համագործակցություն ապահովելու համար քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար մեդալով» և ՀՀ ոստիկանության պատվոգրով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության՝ համատեղ ձեռնարկված և իրականացրած անհետաձգելի մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, հնչեղություն ստացած ծանր և առանձնապես ծանր  հանցագործությունները կարճ ժամանակում բացահայտելու համար պարգևների արժանացան ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ, փորձագետներ:

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728