Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» «դասալիքները» դատարանում հրաժարվեցին Անդրիաս Ղուկասյանի հարցերին պատասխանել

Փետրվար 26,2019 17:06

Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա պետք է հարցաքննվեին «Սասնա ծռերի» քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ՝ Սպիտակի բնակիչներ Ռուբեն Գրիգորյանը եւ Էդգար Սողոմոնյանը, սակայն նրանք օգտվեցին իրենց իրավունքից եւ հրաժարվեցին ցուցմունք տալուց, նաեւ՝ կողմերի հարցերին պատասխանելուց: Դա հաշվի առնելով՝ մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել մեղադրյալների նախաքննական ցուցմունքները, քանի որ ըստ օրենքի պահանջի՝ դատարանում ցուցմունք տալուց հրաժարման պարագայում հրապարակվում են անձի նախաքննական ցուցմունքները:

Մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանն ու նրա շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեցին՝ նկատելով, որ իրենք իրավունք ունեն հակընդդեմ հարցեր ուղղել եւ պատասխաններ ստանալ այն անձից, որի նախաքննական ցուցմունքը եւս դրված է Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Տեւական բանավեճից հետո դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների նախաքննական ցուցմունքները չհրապարակել, քանի որ նրանք այս գործով մեղադրյալներ չեն:

Լրագրողների հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը, որը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու, նրանց միանալու փորձի համար, անդրադարձավ հարցին, թե իր գործի հետ ինչ առնչություն ունեն Գրիգորյանն ու Սողոմոնյանը, որոնց, ինչպես նաեւ Գեւորգ Մելքոնյանին, «Սասնա ծռերը» համարում են դասալիքներ, որոնք գնդի գրավումից որոշ ժամանակ անց լքել են գնդի տարածքը, ապա՝ ցուցմունքներ տվել իրենց դեմ: Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ իրեն եւ «Սասնա ծռերին» առաջադրված մեղադրանքների հիմքում հենց այդ անձանց ցուցմունքներն են դրվել: Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ նրանք համագործակցել են իրավապահների հետ, ինչի «հաշվին» էլ նրանց գործը, ի տարբերություն «Սասնա ծռերի», դեռ դատարան չի մտել, իսկ նրանց հանդեպ կալանք չի կիրառվել:

«Մեղադրողը փորձում է ինձ կապել «Սասնա ծռերի» հետ: Ըստ մեղադրողի՝ ես եղել եմ այն անձը, որը պետք է անձանց հավաքագրեր, ճեղքեր ոստիկանական պատնեշը եւ մտներ ՊՊԾ գունդ, որտեղ քաղաքացիները «Սասնա ծռերի» հետ պետք է շարունակեին հեղափոխությունը (Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում): Այսինքն, Գրիգորյանի, Սողոմոնյանի եւ Մելքոնյանի ցուցմունքներն այն մասին են, որ «Սասնա ծռերը» գունդը գրավել են ժողովրդի հետ միանալու նպատակով, ինձ էլ այս ցուցմունքների հիման վրա կապել են «Սասնա ծռերի» հետ այն առումով, որ ես պետք է իրականացնեի այդ մտադրությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այդ երեք անձինք ինձ անգամ չեն հիշատակել»,-նշեց Անդրիաս Ղուկասյանը:

Ուղիղ։ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում հարցաքննվում է Էդգար Սողոմոնյանը , որը Սասնա ծռերի գործից անջատված մասով մեղադրյալներից է։ Խմբի անդամները նրան դասալիք են համարում, քանի որ գնդի զավթումից որոշ ժամանակ անց նա եւ էլի մի քանի անձինք լքել են գնդի տարածքն ու ցուցմունքներ տվել Սասնա ծռերի դեմ։

Gepostet von Aravot am Dienstag, 26. Februar 2019

Ուղիղ։ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը։ Որպես վկա է ներկայացել Սասնա ծռերի գործից անջատված մասով մեղադրյալ Ռուբեն Մելքոնյանը, որը, սակայն, հրաժարվում է ցուցմունք տալ

Gepostet von Aravot am Dienstag, 26. Februar 2019

Ուղիղ։ Անդրիաս Ղուկասյան. ՊՊԾ գունդը գրավածները չեն ունեցել մտադրություն, որպեսզի ժողովուրդը ճեղքեր իրավապահների պատնեշն ու միանար իրենց

Gepostet von Aravot am Dienstag, 26. Februar 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728