Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Փետրվար 27,2019 18:35

Քիչ առաջ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակել գրավի դիմաց:

Aravot.am-ը Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ այս որոշման համար ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել դատարանը, փաստաբանը պատասխանեց. «Որոշման հետ դեռ մանրակրկիտ ծանոթ չեմ:

Կփորձենք ևս մի երկու անգամ միջնորդություն ներկայացնել վերադասության կարգով: Կմտածենք: Համենայն դեպս, համատեղ քննարկումների արդյունքում կընդունենք մի ընդունելի որոշում՝ քննարկելով մեր պաշտպանյալի հետ»:

Պաշտպանը նշեց, որ ունի իր անձնական գնահատականը, բայց այս պահին ցանկանում է զերծ մնալ դատավորի որոշմանը ենթատեքստեր տալուց:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728