Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Ղազարյանի դեմ շինծու ցուցմունք է տվել Ղազախի շուկայի սեփականատերը». Տարոն Հովհաննիսյան

Փետրվար 28,2019 15:10

Փետրվարի 27-ին Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն  Ղազարյանը, որը հոգեկան առողջության խնդիրների պատճառով չէր ծառայել բանակում եւ նախորդ տարի Տավուշի սահմանագոտու հատվածից հայտնվել էր Ադրբեջանում, դատապարտվեց քսան տարվա ազատազրկման: Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը շեշտում է՝ նրա «դատավարությունը» շինծու է: «Վկայություն է տվել Ղազախի շուկայի սեփականատերը՝ նշելով՝ «ինձ ասել են, որ նա (նկատի ունի Կարեն Ղազարյանը) ցանկանում էր իմ շուկայի վրա հարձակվել, ես պահանջում եմ պատժել այդ ահաբեկչին»: Ո՞վ է նրան նման բան ասել՝ պարզ չէ: Նա անգամ այդ գործով վկա չի եղել, բայց ցուցմունք է տվել: Ինչպե՞ս կարող է նման վկայությունը դնել գործի հիմքում եւ մարդուն դատապարտել 20 տարվա ազատազրկման»,-«Արմենպրես» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացնելով դատական նիստից որոշ մանրամասներ՝ ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Նա փաստեց, որ ադրբեջանական կողմը որոշակի պահից արգելափակել է դատավարության մասին տեղեկատվությունը. «Չիրականացրին բաց ու թափանցիկ քննություն ու դատավարություն: Քննությունը կեղծ էր: Կարծում եմ՝ մեր իշխանությունը պետք է փորձի ՄԻԵԴ-ում բարձրացնել Կարեն Ղազարյանի իրավունքների խախտման հարցը»: Մասնագետը նկատեց, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել արհեստական իրավիճակ, որպեսզի հայկական կողմը Քարվաճառի դիվերսանտներին, որոնք տարիներ առաջ մարդկանց են սպանել, լրտեսություն իրականացրել, փոխանակի Ադրբեջանում դատապարտված հայ քաղաքացիական անձի հետ:

«Բայց ի տարբերություն Կարեն Ղազարյանի շինծու դատավարության՝ Արցախում Քարվաճառի դիվերսանտների դատավարությունը տեղի ունեցավ բաց եւ հրապարակային սկզբունքով: Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը հետամուտ է լինելու ցեղասպան քաղաքականությանը եւ առիթը բաց չի թողնելու՝ իր վերահսկողության տակ հայտնվող հայերին սպանելու, ինքնությունը ոչնչացնելու համար: Կարեն Ղազարյանի դատավարությունը՝ որպես օրինակ»,-եզրափակեց փորձագետը:

Ուղիղ։ Մանրամասներ երեկ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի "դատավարության" մասին

Gepostet von Aravot am Donnerstag, 28. Februar 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728