Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի». Արման Թաթոյան

Մարտ 08,2019 20:12

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այնտեղ բնակվող կանանց, ինչպես նաև  աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն:

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- կին խնամյալների հետ զրույցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031