Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է նռնակ

Մարտ 08,2019 21:45 Share

Մարտի 8-ին, ժամը 14:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է РКГ-3ЕМ նռնակ, որը վնասազերծվել է ՀՀ ՊՆ ինժեներական ծառայության կողմից՝ պայթեցման միջոցով:

Փրկարարաները սահմանազատել են տարածքը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել