Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Հայտնի է Բաթումում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների նախնական կազմը

Մարտ 17,2019 12:15 Share

Ապրիլի 6-ից 13-ը Բաթումում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների նախնական կազմը հայտնի է։

Տղամարդկանցից մրցահարթակ կմտնեն Արմեն Գրիգորյանը (73 կգ քաշային կարգ), Անդրանիկ Կարապետյանը, Ռաֆիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը, Դավիթ Հովհաննիսյանը (բոլորն էլ՝ 89 կգ), Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելլա Յայլյանը՝ 59 կգ, Լիանա Գյուրջյանը՝ 76 կգ, Տաթեւ Հակոբյանը՝ 87 կգ եւ Արփինե Դալալյանը՝ +87 կգ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել