Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ՀԿԿ ԿԿ նախկին քարտուղար Ռուբեն Թովմասյանը

Մարտ 30,2019 13:55

Այսօր առավոտյան, 82 տարեկանում մահացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ռուբեն Թովմասյանն ավարտել է ԵԺՏԻ-ն։

1977-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ շրջանում և կենտրոնական ապարատում ՀԿԿ Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ։ 1989-1990 թվականներին՝ Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ, 1991-1993 թվականներին՝ ՀՀ նախարարների խորհրդի տրանսպորտի և կապի բաժնի վարիչ, 2000-2003 թվականին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 2003 թվականից՝ առաջին քարտուղար։

2013 թվականին անձնական պատճառներով հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից։ Ռուբեն Թովմասյանը ՀԿԿ-ն ղեկավարել է 2005-2013 թվականներին:

Ռուբեն Թովմասյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 17.30-ին, Սբ. Հովհաննես եկեղեցում:

Թաղումը` ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին, նույն վայրից:

«Առավոտի» աշխատակազմը ցավացում է Ռուբեն Թովմասյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031