Լրահոս
Օրվա լրահոսը

2 զոհ, 1 վիրավոր․ Թուրքիայի ընտրություններն ուղեկցվում են զինված բախումով․ Ermenihaber.am

Մարտ 31,2019 18:26

Ermenihaber.am – Թուրքիայի Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի ընտրատեղամասում զինված  բախում է տեղի ունեցել։ Բախման հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ի առավոտյան Բյոլունմեզ թաղամասում։ Ատրճանակից բացված կրակից ստացած վնասվածքից մահացել են Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը։

Անվտանգության ուժերի միջամտության արդյունքում հանցագործը ձերբակալվել է։ Հետագա հնարավոր միջադեպերը կանխելու համար ընտրատեղամասի տարածքում խստացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող է Թուրքիայի 57․մլն 58․636 քաղաքացի 194․390 ընտրատեղամասում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031