Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Բաքվին ու Երևանին զարգացնել դրական դինամիկան

Ապրիլ 04,2019 12:33

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հետևողականորեն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին պահպանել այն խթանը, որին հասնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Գոյություն ունի նոր խթան, նոր ակնկալիքներ… Մենք այժմ պետք է այդ խթանը վերածենք տեղերում որոշակի քայլերի»,- ասել է Լայչակը Վաշինգտոնում ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում:

Խոսելով բանակցային գործընթացում վերջին զարգացումների մասին՝ Լայչակը բարձր է գնահատել կողմերի միջև ակտիվացած երկխոսությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հանդիպել ենք երեք անգամ ոչ պաշտոնապես, իսկ արտգործնախարարները պարբերաբար հանդիպել են: Վիեննայում եղավ կարևոր հանդիպում.. Մենք պետք է շարունակենք զարգացնել այդ դրական խթանը»,- ասել է նա:

Լայչակն ավելի վաղ ելույթ էր ունեցել ԱՄՆ Հելսինկյան կոմիտեում՝ խոսելով 2019թ. Սլովակիայի նախագահությամբ ԵԱՀԿ առաջնահերթությունների մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա ասել էր. «Չնայած որոշակի դրական իրադարձություններ տեղի ունեցել են, մենք պետք է շատ ավելին տեսնենք՝ իրական առաջընթացի մասին խոսելու համար»:

Նա նաև կարևորել էր ամբողջ ԵԱՀԿ տարածությունում ժողովրդավարական փոխակերպումները: «Մենք այստեղ ենք՝ աշխատելու առավել անվտանգ և ժողովրդավարական տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի անվտանգություն և անհատական իրավունքներ»,- ասել էր նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930