«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Վիեննայում կայացած Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիեւ հանդիպմանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացից: Դեսպանը հույս հայտնեց, որ այդ հարցում, առաջիկա ամիսներին մենք կունենանք նկատելի առաջընթաց:
Իսկ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցին էլ, դեսպան Սվիտալսկին ասաց. «ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ ներկայացնելով նոր օրենքներ, ստեղծելով նոր ինստիտուտներ եւ հանրային կարծիքը ներառելով կոռուպցիայի դեմ պայքարի գործում»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































