Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որ դատախազների Վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության

Ապրիլ 04,2019 13:53 Share

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված  բողոքի քննությունն է: Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին:

Մինչ նիստը սկսելը, լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցին՝ մինչ բողոքի քննությանն անցնելը միջնորդություն ներկայացնելո՞ւ եք, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Մենք ուզելու ենք ճշտել, թե ինչ կերպ է գործը հայտնվել տիկին Բարսեղյանի վարույթում»: Ալումյանը նկատի ուներ գործը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին:

Ալումյանն ասաց, որ նաեւ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատախազների Վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության. «Օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930