Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, որ պարգեւատրել է իր գործը քննող դատավորին. Նա դատարանում է

Ապրիլ 04,2019 12:50 Share

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունն է: Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին:

Մամուլում հրապարակումներ եղան, որ այն դատավորը, որը պետք է քննի բողոքը՝ Ռուզաննա Բարսեղյանը, ժամանակին պարգեւատրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, մեդալ է ստացել, ուստի քիչ առաջ պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ սա ինքնաբացարկի հիմք կարո՞ղ է դառնալ՝ պատասխանեց. «Ես էլ լսել եմ, որ նա պարգեւատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից: Պարոն Քոչարյանն այդպիսի բան չհիշեց, բայց ինչը հաստատ գիտեմ, որ նա Ամերիկյան դեսպանատան կողմից է նաեւ պարգեւատրված եղել եւ եթե այս ամեն ինչը իրար գումարենք, կստացվի, որ երեւի լավ դատավոր է: Եթե Ամերիկյան դեսպանատունը իր հերթին է համարել, որ լավ դատավոր է, պարոն Քոչարյանն էլ իր հերթին է համարել, միգուցե ուրիշ պարգեւատրումներ էլ ունի, դա մեզ ուրախացնում է եւ ինքնաբացարկի հիմք ես կարծում եմ, դա հանդիսանալ չի կարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930