Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն էր Վերաքննիչ քրեական դատարանում:
Ինչպես տեղեկացրել ենք, Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում առաջ քաշեց մի վարկած, որ զինվորի բաժին սնունդը, շապիկները միտումնավոր են տարել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք: Ըստ նրա, դա կարող է արված լինել երրորդ անձի կողմից:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ եթե Մանվել Գրիգորյանն ասում է, որ տեղյակ չէ իրեն պատկանող տարածքում հայտնաբերված զինվորի բաժին սննդից, շապիկներից, անշարժ գույքի վկայականների՞ց էլ տեղյակ չէր՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Ես հրապարակային հայտարարել եմ՝ եթե կասկածեմ, որ տեղյակ է եղել կամ առնչություն ունի, չեմ ասում ապացուցեն, ինքս եթե կասկածեմ՝ կդադարեցնեմ նրա կողքին լինելը: Եթե ես հիմա այստեղ եմ, դատարանում եմ, սա նշանակում է, որ ինքս ինձ համար վստահ եմ, որ Մանվել Գրիգորյանը որեւիցե առնչություն չի ունեցել»:

Կարդացեք նաև
Հարցին՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարն էլ հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանն այդ հողատարածքները ձեռք է բերել խախտումներով, աճուրդները խախտումով են եղել՝ Արսեն Մկրտչյանն արձագանքեց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը հայտնել է կարծիք, որը ես կարող եմ ընդունել ի գիտություն: Նա ասաց, որ իրենց համար նշանակություն ունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը. «Երբ որ այդ հայտարարությունները ամրագրված կլինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, որ ասենք՝ այո այսպես է, կամ այսպես չէ»:
Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ինքը՝ Մանվել Գրիգորյանն ունի՞ իր սեփական վարկածը, թե ով կամ ովքե՞ր կարող է այդ զինվորի բաժին սնունդը, ապրանքները տեղադրած լինեին իրեն պատկանող տարածքում, նա թշնամիներ, «չուզողնե՞ր» ուներ՝ պաշտպանը պատասխանեց. «Իհարկե, Մանվել Գրիգորյանը կունենար ե՛ւ թշնամիներ, ե՛ւ չուզողներ: Ինքը մտածում էր, որն Հայաստանում թշնամիներ չունի, ավաղ, կարող է եւ սխալված լինի, իսկ չուզողները մեր ազգին բնորոշ են, ո՞նց կլինի, ես չուզողներ ունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































ծիծաղելի է, փաստորեն տուշոնկաները գցել են մանվելի գրպանը:):) իսկ շտապօգնության երեք մեքենաները, որ ռուսաստանի հայերի հանգանակությամբ բերել էին, ինչու չեն տարվել ռազմաճակատ կամ զորամասեր, այլ մնացել էին իր գարաժում և գրանցվել իր բարեկամների անունով։ Լավ թասիբով գեներալը պարան կուզեր իր փաստաբանից, ոչ թե սենց անչափահասին վայել ստեր ու կռուտիտներ կհորիներ։