Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերիյ Օսիպյան. «Դա ով որ արել է, սրբություն չունեցող անձնավորություն է». (Տեսանյութ)

Ապրիլ 04,2019 19:50

Օրերս Եռաբլուր զինվորական պանթեոնում, ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին միջոցառման ժամանակ տարածքում կայանված ավտոմեքենաներից գողություններ էին կատարել: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում այդ դեպքի առթիվ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց՝ զբաղվում են այդ գործով, ունեն կասկածյալներ ունենք:

Օսիպյանի խոսքերով՝ «Ես ինքս դատապարտում եմ նման արարքը, բայց ես ձեզ տեղեկացնեմ, որ մի փոքր էլ այնպես չէ, հանրության մեջ կարծիք է ձեւավորվել, որ այնտեղի իրավապահների ներկայությամբ է դա եղել: Դա այդքան էլ այդպես չէ: Այո, այնտեղ ի սկզբանե եղել են ոստիկանության ծառայողներ, այլ գերատեսչությունից, նույնպես ծառայողներ՝ անվտանգությունից ելնելով: Սակայն, երբ որ արարողակարգային միջոցառումն այնտեղ ավարտվել է, ոստիկանները նույնպես ծառայությունն ավարտել են, ոստիկանության բացակայության պարագայում է դա տեղի ունեցել: Եվ տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ դա տեսանելի չէր կարող լինել»:

Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ նախկինում Եռաբլուրում նման միջոցառումների ժամանակ գողության դեպքեր չէին արձանագրվում, ինչպես այս երեւույթը կբացատրի, արդյոք դա  սաբոտաժ էր, ոստիկանապետը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել. «Դա ով որ արել է, սրբություն չունեցող անձնավորություն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930