Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Մկրտչյանը առաջարկում է հրավիրել ԱԺ լսումներ՝ քննարկելու նոր Սահմանադրության ընդունման հնարավորությունը, հեռանկարը, նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը

Ապրիլ 23,2019 15:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Քաղաքական լիգայի» համակարգող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Նամակում մասնավորապես նշված է՝ «Քաղաքական լիգայի» անունից պատիվ ունեմ դիմել ձեզ առաջարկ-խնդրանքով մինչև մայիսի 15-ը հրավիրել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու նոր Սահմանադրության ընդունման հնարավորությունը, հեռանկարը, նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը: Նոր Սահմանադրության ընդունման հարցը, կառավարման մոդելի ընտրությունը, Սահմանադրության առանցքային գաղափարները, թեզերը և դրույթները, մեր համոզմամբ, պետք է դրվեն հասարակական-քաղաքական լայն և ընդգրկուն քննարկման, և խորհրդարանը, որպես օրենսդիր և քաղաքական մարմին, պետք է լինի առաջատարն ու նախաձեռնողն այդ հարցում»:

Որպես նոր Սահմանադրության ընդունման հիմնավորում նամակին կից ներկայացվել է նաև «Քաղաքական լիգայի» ս/թ մարտի 25-ի հայտարարության տեքստը:

«Քաղաքական լիգայի»

23.04.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: