Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան մի երկրում, որտեղ մարիխուանան թույլատրված է»

Ապրիլ 26,2019 21:35

«Մենք մեկ շաբաթ առաջ այս նույն վայրում տեսանք, որ մարդիկ անարգել մարիխուանայի քարոզչություն էին  անում: Հասկանալով եւ մտահոգվելով, որ չի կարելի նման բաներ անել, մենք ֆեյսբուքում կոչ արեցինք՝ ովքեր մտահոգ են, գան եւ իրենց կարծիքը հայտնեն, որ մեր երկրում նման քարոզչություն թույլ չտան: Յուրաքանչյուր մարդ ազատ է, եթե ուրիշի իրավունքները չի խախտում: Բայց այստեղ, որտեղ խաղում են մանուկները, մարիխուանայի քարոզչությունը մեր համար անթույլատրելի է: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան մի երկրում, քաղաքում, որտեղ մարիխուանան թույլատրված է, ես չեմ ուզում, որ գա մի օր, երբ մարիխուանան կբերվի Ազգային Ժողովի օրակարգ»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ոչ մարիխուանային» ակցիայի նախաձեռնող «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930