Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը եկեղեցաշինարար․ նրան կաթողիկոսի կողմից շքանշան է հանձնվել (Ֆոտոշարք)

Ապրիլ 30,2019 21:21

Կիրակի օրը Ախուրյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Բանն այն է, որ դեռ 11 տարի առաջ՝ 2008 թվականին այդ եկեղեցին վերականգնվել է Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես գրված է․

«Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցին վերակառուցելու համար Սամվել Բալասանյանն արժանացել է պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Շքանշանը տրվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի միջնորդությամբ՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Շքանշանը հանձնվել է ապրիլի 28-ին Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:

 

Ախուրյանի Սբ. Աստվածածին եկեղեցին 2008 թվականին վերականգնվել է Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930