Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծելով Ադրբեջանի 2019թ. մայիսի զորավարժությունը. Ռազմինֆո

Մայիս 24,2019 22:44

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի բանակն անցկացրեց հերթական խոշորամասշտաբ զորավարժությունը։ Մենք հետևել ենք զորավարժության ընթացքին և կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները:

Եթե փորձենք կարճ ձևակերպել, մեր դիտարկմամբ՝ «սա, ըստ էության, թիկունքային ստորաբաժանումների աջակցությամբ Ադրբեջանի բանակի 2-րդ կորպուսի զորավարժություն էր»:

Զորավարժության առաջին օրերին խաղարկվեցին թիկունքային ստորաբաժանումների զորաշարժի դրվագներ: Թիկունքային ասելով՝ նկատի ունենք Ադրբեջանի ԶՈւ 4-րդ (Բաքվի) կորպուսի մոտոհրաձգային ստորաբաժանումները, ինչպես նաև կենտրոնական ենթակայության «մասնագիտացված» ստորաբաժանումները:

Կենտրոնական ենթակայության ստորաբաժանումներից ներգրավվել էին օրինակ՝ հատուկ նշանակության ուժերի 052 հատուկ նշանակության բրիգադը, որը հայտնի է նաև որպես «Յաշմա», առանձին հրթիռային զորամասը՝ «Պոլոնեզի» և LORA-ի մարտկոցներով, տանկային ստորաբաժանում, ինժիներասակրավորային ստորաբաժանում՝ հատուկ տեխնիկայով, շարժական կամուրջներով և, ՀՕՊ ստորաբաժանումներ:

Զորավարժության ընթացքում, ըստ մեր դիտարկումների՝ խաղարկվեցին նաև երկրի հյուսիսից ստորաբաժանումների զորաշարժի դրվագներ: Այսպիսի զորաշարժի դրվագներ մենք նկատել էինք նաև 2018-ի հունիսին անցկացված զորավարժության ընթացքում:

Վարժանքների կրակային փուլը անցկացվեց Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի «սահմաններում», ինչին ներգրավեցին տվյալ կորպուսի զորամասերը: Չենք կարող ասել, սակայն, վերոնշյալ թիկունքային ստորաբաժանումները ամբողջությամբ ևս մասնակցել են կրակային փուլին, թե՝ ոչ:

Կրակային փուլին ներգրավվեց նաև զորային և գրոհիչ ավիացիա՝ Սու-25 գրոհիչներ, հարվածային Մի-24/35 և բազմանպատակային Մի-8/17 ուղղաթիռներ:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ռազմինֆո»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031