Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի մասին. «Մենք դեռ ժամանակացույցով ենք շարժվում»

Մայիս 26,2019 21:04

Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուց Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ գործընթացները, ընդդիմադիրները պնդում են, որ կա որոշակի հապաղում, ուղղակի առաջ չեն գնում: Նշենք, որ դեսպանն այս տարվա փետրվարին ասել էր՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը պետք է պատրաստ լիներ այս տարվա մարտի վերջին:

Այս առնչությամբ դեսպանն ասաց. «Վստահ եմ, բոլոր մարդիկ Հայաստանի հանրապետության պետական կառույցներում, նախարարություններում բավականին զբաղված են եղել վերջին ամսվա ընթացքում մշակելով այս համաձայնագրի իրականացման  ճանապարհային քարտեզը, որը սկզբունքորեն պատրաստ է՝ հիմնական հատվածը: Մենք այժմ ուսումնասիրում ենք փաստաթուղթը: Վստահ եմ, վերջին ամիսներին  բավականին մեծ ջանքեր են ներդրվում այն շարունակելու համար»:

Ինչ վերաբերում է հապաղումներին, ապա դեսպանն ասաց, որ կողմերը պարտավորված են շատ կոնկրետ վերջնաժամկետներով աշխատանք իրականացնել. «Ինչը նշանակում է՝ երբ նայում ենք ճանապարհային քարտեզին, շատ հստակ հանձնառություն ենք տեսնում՝ իրականացնելու կոնկրետ միջոցառումներ, կոնկրետ վերջնաժամկետներով»: Սվիտալսկու ներկայացմամբ՝  հապաղումներ կարող են համարվել այն դեպքում, եթե վերջնաժամկետները չպահվեն. «Խոհեմ չի լինի այս պահին խոսել հապաղումների մասին: Մենք դեռ ժամանակացույցով ենք շարժվում: Մենք հասկանում ենք, որ ճանապարհային քարտեզի մշակումը բավականին երկար է տեւել՝ մի քանի ամիս, բայց կառավարությունը որոշել է այն անել բավականին ներառական հենքերով»:

Ըստ դեսպանի՝ ճանապարհային քարտեզի մշակումը բավականին ժամանակատար գործընթաց է, կային քննարկումներ, տարբեր տեսակետներ. «Բայց մենք չենք խոսում ուշացումների մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031