Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք բոլորս ծառայում ենք պետականության մշակույթին

Մայիս 29,2019 21:01

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով ներկաներին Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ թեև նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում, բայց բոլորը միասին ծառայում են մեկ՝ պետականության մշակույթ ձեւավորելու նպատակին:

«Մենք հոգով, սրտով, մեր ողջ գիտակցությամբ ոչ միայն պիտի ծառայենք մեր պաշտոնին, այլև այն հիմնական արժեքին, որի համար ծնվել ու ապրում ենք, հակառակ դեպքում այս ամենը կլինի ընդամենը ծառայություն: Դուք բոլորդ այսօր ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր երկրի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ եք, սակայն բոլորդ իրականում ծառայում եք մեկ ընդհանուր մշակույթի՝ պետականության մշակույթին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Առիթն օգտագործելով՝ նախագահը շնորհավորել է նաև բոլոր նրանց, ովքեր իրենց պարտքը կատարում են խղճով, սիրով ու ստեղծագործաբար են վերաբերվում իրենց աշխատանքին և այդ կերպ ցույց են տալիս իրենց մեծ սերն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ: «Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել բոլոր արվեստագետներին, տարբեր ոլորտների գործիչներին, պետական ծառայողներին, որոնք արժանի են պետական պարգևի»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում առիթ կունենա շատերին շնորհակալություն հայտնել՝ նրանց նվիրման, ստեղծագործական աշխատանքի ու ձեռքբերումների համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031