Լրահոս
Օրվա լրահոսը

«Յունիոր Սևան» թիմը արժանապատվորեն ներկայացնում է Սևան քաղաքը և իր չեմպիոն դառնալով գրավել է շատերի ուշադրությունը

Մայիս 30,2019 17:22

«Յունիոր Սևան» ակումբի նույնանուն թիմն 2018թ-ին հայտավորվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության 1-ին խմբում մասնակցելու համար: Թիմն անցած ամիսներին մեկը մյուսի հետևից գրանցել է հաղթանակներ, որի արդյունքը մրցաշարային աղյուսակի պատվավոր առաջին հորիզոնականն էր: Թիմը հավատարիմ մնաց իր սկզբունքներին, լավագույնս կատարեց իր առջև դրված խնդիրները և լավագույնի տիտղոսը չզիջեց ոչ մի թիմի:

Տուրից տուր թիմի տղաները դրսևորեցին իրենց որակական և կամային հատկանիշները, ցուցադրեցին գրագետ և տպավորիչ խաղեր և շատ արագ դուրս եկան նորեկի կարգավիճակից:

Առաջին խմբի 31-րդ տուրում էլ «Յունիոր Սևանը» 5։0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան-2-ին» և առաջնության ավարտից 2 տուր առաջ վաստակած 74 միավորով հռչակվեց առաջնության չեմպիոն։

«Յունիոր Սևան»-ի տղաների կողքին մշտապես գտնվել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, որը նաև նրանց խաղերի մշտական մասնակիցն ու երկրպագուն էր:

Նախօրեին չեմպիոնի կոչմանն արժանացած թիմի տղաները, մարզիչները և վարչական անձնակազմը Սևանում էին: Նրանց այցի առաջին հասցեն Սևանում կառուցված ֆուտբոլի նորակառույց մարզադաշտն էր, որը հավակնում էր դառնալ ֆուտբոլային լավագույն ավանդույթների վերականգնման ևս մեկ ազդակ: Ինչպես նշեցին ֆուտբոլիստները, «Յունիոր Սևան»-ը հետագայում սեփական դաշտում կանցկացնի իր հաղթական խաղերը` միաժամանակ դառնալով սևանցի պատանիների համար ֆուտբոլային նվաճումներ կերտելու լավագույն օրինակ:

Մինչ տոնում ենք «Յունիոր Սևան»-ի փայլուն հաղթանակը, ուղևորվում ֆուտբոլիստների հաջողություններով, հիշեցնենք, որ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը երկու տարի առաջ մարզական կյանքի աշխուժացման ուղղված հստակ ու կոնկրետ քայլեր էր մատնանշել, որոնց մեջ առանձնանում էր ֆուտբոլային ավանդույթների վերականգնումը:

Տասնամյակներ անց Սևանի ֆուտբոլային ավանդույթների վերականգնմանն ուղղված աշխատանքներ իրականացնելիս Սևանում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը դարձավ այն կայծը, որն «ստիպեց» կրկին անդրադառնալ ֆուտբոլային թեմային:

Հաջորդ քայլը ֆուտբոլային թիմ ունենալն էր: Համայնքի ղեկավարի նախաձեռնություն-առաջարկն արժանացավ հավանության, և, ի ուրախություն բոլորիս, այսօր «Յունիոր Սևան» թիմը արժանապատվորեն ներկայացնում է Սևան քաղաքը և իր չեմպիոն դառնալով գրավել է շատերի ուշադրությունը:

Սա ևս մեկ ազդակ է Սևանում մանկապատանեկան մարզադպրոցի գործարկման համար, որտեղ պատրաստելու են թիմը համալրող ֆուտբոլիստներ:

Մինչ կպատրաստվեն ֆուտբոլիստների նոր հերթափոխ, կրկին հիշեցնենք, որ «Յունիոր Սևանը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն։

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031