Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել

Մայիս 30,2019 22:45

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսի) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մայիս 27-30-ը այցելել են տարածաշրջան: Այցի արդյունքում տարածվել է հայտարարություն:

Համանախագահները մայիսի 27-ին Երևանում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մայիսի 30-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տեղի ներկայացուցիչները միջնորդներին զեկուցել են հումանիտար հարցերի շուրջ տիրող իրավիճակը:

Այցի հիմնական նպատակն էր գնահատել իրավիճակի զարգացումը շփման գծում և միջպետական սահմանին և հետևել Վիեննայում մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ինչպես նաև ապրիլի 15-ին Մոսկվայում արտգործնախարարների քննարկումներին հաջորդած զարգացումներին:

Համանախագահները ներկայացրել են առաջարկներ՝ խաղաղության գործընթացում հետագա որոշակի քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, այդ թվում մարդասիրական և անվտանգությանը միջոցառումներ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ընդունել են համանախագահների առաջարկը՝ շուտով հանդիպել նրանց հովանու ներքո, և այդ մասին մանրամասները կհայտարարվի:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների կապակցությամբ և կողմերին կոչ են արել առավելագույն կերպով զսպվածություն ցուցաբերել սրացումից խուսափելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031