Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես հիմար կլինեի, որ դա չանեի». Սեյրան Օհանյանը ՊՆ-ում խորը և փակ ուսումնասիրություն է թողել. Forrights.am

Հունիս 03,2019 22:30

Երեքշաբթի օրը ԱԺ-ում աշխատանքը կսկսի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, այն կղեկավարի ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ հանձնաժողովի նիստերը անցկացվելու են հիմնականում փակ. հանձնաժողովը կորոշի, թե որ չափով են հրապարակելու նյութերը:

Forrights.am-ը Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանից հետարքրքվեց, թե ի՞նչ ակնկալիք ունի հանձնաժողովի աշխատանքից և մտավախություն կա՞, որ ինչ- որ մարդկանց դեմ դա կարող է լինել:

«Ես միայն կարող եմ ասել, որ մի մեծ, խորը վերլուծություն կա պաշտպանության նախարարությունում: Իմ ժամանակ ես արել եմ: Ես հիմար կլինեի, որ դա չանեի»,- բացահայտեց Սեյրան Օհանյանը՝ շարունակելով. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Forrights.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930