Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պարույր Մովսեսյան. «Իմ երազանքն է հայտնի դաշնակահար դառնալ». (Տեսանյութ)

Հունիս 10,2019 21:01

Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր (դաշնամուր) Պարույր Մովսեսյանի մենահամերգը (դասատու՝ Ռուզաննա Հովհաննիսյան): Ծրագրում՝  Բախ, Մոցարտ, Շուման, Մաշկովսկի, Կոմիտաս-Անդրիասյան, Կլենգել, Ռախմանինով, Բաբաջանյան,  Սարտորի եւ  Պարույր Մովսեսյան:

Ինչպես նշեց Պարույրի դասատուն՝ Ռուզաննա Հովհաննիսյանը, դպրոցում հայտնվելը նախախնամության արդյունք էր: 2012 թ.-ին է Պարույրն ընդունվել երաժշտական դպրոց եւ  առաջին իսկ պահից լավ տպավորություն է թողել:

Մանրամասն՝ տեսանյութում:

«Պարույրը շատ է սիրում բեմը…խորը հոգի ունի, խելացի է, հարուստ երեւակայությամբ է օժտված: Իսկ մտքի թռիչք ունեցող մարդկանց հետ որքան հաճելի, նույնքան բարդ է աշխատելը»,-խոստովանում է Պարույրի դասատուն:

Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով համերգի ծրագրից, տիկին Հովհաննիսյանը նշեց, որ կան ստեղծագործություններ, որոնք հենց Պարույրն է ընտրել: Ասում է՝ հաշվի է առնում սանի նախասիրությունները՝  նկատի ունենալով, որ նա այն աստիճան լավ է նվագում, որ կարող են չկասկածել, որ արդյունքը կատարյալ կլինի: «Ես ամեն բարդության ստեղծագործություն հանձնարարում եմ կատարել և, իհարկե, օգնում եմ, որ հաղթահարի»,-ասում է դասատուն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Aravot.am-ի զրույցում Պարույր Մովսեսյանը հայտնեց, որ մանկուց սիրել է երաժշտությունը, մանավանդ դաշնամուր, դրա համար ցանկացել է դառնալ դաշնակահար: «Ինձ դուր է գալիս այդ արվեստը: Իմ իդեալը Արմեն Լեւոն-Մանասերյանն է, շատ կուզենայի դառնալ իր նման փայլուն դաշնակահար»,-ասում է պատանին: Ինչ վերաբերում է առաջին անգամ նոր ստեղծագործություն կատարելուն, այս մասին էլ նշեց. «Սկզբում մի քիչ դժվար է լինում, հետո սկսում եմ ընտելանալ եւ սիրով նվագում եմ»:

Իր սիրելի կոմպոզիտորը Առնո Բաբաջանյանն է: Պարույր Մովսեսյանն արդեն ավելի քանի տասը մրցույթում հաղթող է: Տպավորվել է հատկապես Վրաստանում կայացած մրցույթով, քանի որ ունկնդիրը հիացած էր իրենով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Պարույր Մովսեսյանն արդեն ավարտել է ութերորդ դասարանը, իններորդ դասարան կգնա Չայկովսկու անվան դպրոցում: «Իմ երազանքն է դառնալ լավ դաշնակահար եւ ամենակարեւորը՝ հայտնի»,- ասաց պատանի դաշնակահարը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Մենաամերգի ընթացքում նրա հետ հանդես եկան դպրոցի այլ սաներ եւս: Իսկ Մերի Միսակյանը նրա նվագակցությամբ կատարեց Արամ Սաթյանի «Կապույտ երազը» եւ հանրահայտ Padampadam երգը: Վերջինը անակնկալ էր Ռուզաննա Հովհաննիսյանի համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հաջողություն եմ մաղթում … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930